Թրամփը Մեգան Մարքլին «չարակամ» է անվանել
դիտումներ: 936
Հիշեցնենք, որ հունիսի 3-5-ը Թրամփը պաշտոնական այցով Միացյալ Թագավորություն է ուղևորվելու:
«Ես չգիտեի այդ մասին, ինչ կարող եմ ասել, ես չգիտեի, որ նա չարակամ է», - ասել է Թրամփը` պատասխանելով իր հասցեին Մեգանի հնչեցրած քննադատության վերաբերյալ լրագրողի հարցին:
«Դա հրաշալի է, ես վստահ եմ, որ նա կհաղթահարի ամեն ինչ», - հավելել է ԱՄՆ նախագահը` մեկնաբանելով այն հանգամանքը, որ նա արքայական ընտանիքի անդամ է դարձել:
Հիշեցնենք, որ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, նախքան արքայազն Հարիի հետ ամուսնությունը, մշտապես խիստ քննադատության է ենթարկել Թրամփին: