Պոմպեոն ՆԱՏՕ-ին «Ռուսաստանին ահաբեկելու» գործիք է անվանել
«Ամենադժվար որոշումը գերմանացիների ձեռքում է: Գերմանիայի կառավարությունը 2%-ի մասին (պաշտպանական ծախսերի համար) խոստում է տվել, և մարդիկ պետք է պահանջեն, որպեսզի կառավարությունը կատարի իր խոստումը: ՆԱՏՕ-ն չափազանց կարևոր գործիք է Ռուսաստանին ահաբեկելու գործում», - ասել է Պոմպեոն:
Նա ընդգծել է, որ Գերմանիան պետք է գոնե առնվազն իր տված խոստումը կատարի:
Ապրիլին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ իշխանությունները որոշել են կատարել ՆԱՏՕ-ի հարցում ստանձնած պարտավորությունները` բարձրացնելով պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%:
Ինչպես նշել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգներում չեն բացառում, որ կհասնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ՀՆԱ-ի 2% պաշտպանական ծախսերի ավելացմանը: