Հայերեն   English   Русский  

Ավտովթարից մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը


  
դիտումներ: 782

35 տարեկան հասակում ավտովթարից մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։

Երեկ երեկոյան դեռևս չբացահայտված հանգամանքներում իսպանացի ֆուտբոլիստը ավտովթարի է ենթարկվել հայրենի Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ «Սևիլիայի» պաշտոնական էջը հաստատել է ցավալի լուրը։

Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիայի» սան էր, որտեղ հանդես է եկել 2000-2004 թթ.։ 2004-ին տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007 մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անց է կացրել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Հանդես է եկել նաև Մադրիդի «Ատլետիկոյում», «Բենֆիկայում», «Էսպանյոլում», «Կորդոբայում»։ 2018 թվականին տեղափոխվել էր Չինաստանի սուպեր լիգան ներկայացնող «Տիանշեն Լեոպարդ» ակումբ։ Ներկա պահին հանդես էր գալիս իսպանական «Էստրեմադուրայի» կազմում։

Ռեյեսը հանդես է եկել նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ անցկացնելով 21 հանդիպում։

Խոսե Անտոնիո Ռեյեսի հիշատակին` այսօր Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կսկսվի լռության րոպեով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: