Հայերեն   English   Русский  

Շուրջ մեկ տարի է ասում եմ...


Շարմազանով.ֆբ գրառում


  
դիտումներ: 442

Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է:

Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ

Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին:

Պետք է շարունակել նախորդ իշխանության կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում, այլ ոչ թե առանց հստակ հայեցակարգի և օրակարգի վերելակներում պայմանավորվել Ալիևի հետ:

Դատապարտելի է հնարավոր ռազմական բախման կամ պատերազմի վերսկսման մեղավոր հռչակել Հայաստանի և Արցախի որոշ «դավադիր» ուժերի:

Բայց ասողին լսող էր պետք:
Նախօրեին «կիրթ և նորմալ» Ալիևի ԱԳՆ-ն շփման գծում մարդկային կորուստների միակ մեղավոր հայտարարեց հայկական կողմերին:

Հ.Գ.
Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: