ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ ամենաբարձր մակարդակով բանակցությունների
«Ամիսներ շարունակ նախագահ Թրամփը բարձրաձայնել է բանակցելու իր պատրաստակամության մասին ... Այնպես որ, երբ Իրանը պատրաստ լինի այդ զրույցին, զրույցին այն մասին, որ նա իրեն նորմալ դրսևորի, մենք էլ պատրաստ կլինենք: Եվ դա տեղի կունենա յուրաքանչյուր մակարդակով, - հայտարարել է Պոմպեոն:
Նա ընդգծել է, որ իրավիճակը կարող է նույն կերպ զարգանալ, ինչպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեպքում:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր առանց նախապայմանների Թեհրանի հետ բանակցելու Վաշինգթոնի պատրաստակամության մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պատժամիջոցների չեղարկման դեպքում չի բացառել Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների հնարավորությունը: