Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Խնամի-ծանոթ-բարեկամ. Ալեն Սիմոնյանի աները նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ


  
դիտումներ: 258

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝

ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Զոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ: Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերություններ ունեն: Զոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: