Հայերեն   English   Русский  

Ես այդ լուրը իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել. Նիկոլ Փաշինյանը Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին. ուղիղ


  
դիտումներ: 369

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մարտի 1-ի գործով քննությանն ու նախօրեին մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությանը:

«Ես կարծում եմ, որ նախկին պաշտոնյայի ձերբակալությունը ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը: Բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարում ամեն ինչ արվել է, որ բոլոր փաստերը կոծկվեն և այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը, և այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է կոնկրետ մարդ ձերբակալել, ապա կարող եմ ասել, որ ես այդ լուրը իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել: Բայց խոսքը դեռ ձերբակալությանն է վերաբերում, դեռ պետք է քննություն գնա: Բայց, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, դա ակնհայտ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին՝ վարչապետն ասել է, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ճանապարհով, բոլորի իրավունքները իրավական առումով պաշտպանված են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: