Հայերեն   English   Русский  

Նենսի Փելոսին ցանկանում է Թրամփին բանտում տեսնել


  
դիտումներ: 244

Politic պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Դեմոկրատական կուսակցության այլ առաջնորդների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ կցանկանար ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին բանտում տեսնել: Գրում է Russian.rt.com-ը:

Թերթի տվյալներով` կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում Փելոսին, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Թրամփի նկատմամբ հետաքննությունների հարցը, որոնք վարում են Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովները:

Ինչպես նշվել է, Ներկայացուցիչների պալատի դատական գործերով կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադլերը պահանջել է Փելոսիից թույլ տալ իր հանձնաժողովին պետության ղեկավարի իմպիչմենտի գործընթաց սկսել:

«Ես չեմ ցանկանում նրան իմպիչմենտը, ես կցանկանայի նրան բանտում տեսնել», - ասել է Փելոսին հանդիպման ժամանակ:

Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ չեն հրաժարվում պետության ղեկավարին նախքան նոր նախագահական ժամկետի մեկնարկը պաշտոնանկ անելու փորձերից:

Իմպիչմենտի ամենավառ կողմնակիցներից մեկը դեմոկրատ սենատոր Ռիչարդ Նիլն է: Մայիսի սկզբին նրա գլխավորած հարկային կոմիտեն ԱՄՆ ֆինանսների նախարարությունից պահանջեց ներկայացնել Թրամփի վեց տարիների հարկային դեկլարացիան` ակնկալելով, որևէ խախտում հայտնաբերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: