Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն որոշել է C-400-ի պատճառով դադարեցնել թուրք օդաչուների վերապատրաստումը


  
դիտումներ: 176

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Մոսկվայից Անկարայի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով F-35 կործանիչներով թռիչքների ուսուցման համար այլևս նոր թուրք օդաչուներ չընդունել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ որոշումը չի ազդի թուրք աշխատակիցների վրա, որոնք արդեն սովորում են Արիզոնայի ամերիկյան ռազմակայանում:

Ավելին, Թուրքիայից նոր օդաչուների և տեխնիկական անձնակազմի ընդունումը կարող է վերսկսվել, եթե Անկարան С-400 համակարգերի հետ կապված փոխի իր դիրքորոշումը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Էնդրյու Վինտերնիտցը հայտարարել էր Անկարայի կողմից С-400- ի ձեռքբերման պատճառով «անընդունելի ռիսկերի» մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: