Հայերեն   English   Русский  

Երևանում կանցկացվի Կարեն Ասրյանին նվիրված հուշամրցաշար


  
դիտումներ: 560

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից Երևանում հունիսի 10-20-ը կանցկացվի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային բաց մրցաշարը:


Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 18.00-ին, Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:
Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցելու են 9 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, Ղազախստանի 84 շախմատիստներ:
Մրցաշարը բավական ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:
Կարեն Ասրյանը հանկարծամահ էր եղել 2008 թվականին 28 տարեկան հասակում: Նա նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից է, Հայաստասնի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: