Հայերեն   English   Русский  

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին


  
դիտումներ: 536

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ իրանական նավթաքիմիական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները ցույց տվեցին, որ Վաշինգթոնի հայտարարությունները Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության վերաբերյալ դատարկ են: Գրում է Russian.rt.com-ը:

«Բավական էր ընդամենը մեկ շաբաթ սպասել, որպեսզի ապացուցվի, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ դատարկ են», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մուսավիի խոսքերը:

Նա նաև դատապարտել է ԱՄՆ-ի պատժամիջոցները իրանական նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը, սակայն միաժամանակ ընդգծել էր, որ չի ցանկանում նման սցենարի զարգացում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: