Հայերեն   English   Русский  

Հնարավոր է Հայաստանի հարևան երկրներից մեկի տարածքից է տարածվել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը


  
դիտումներ: 334

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանն ասաց, որ քննության արդյունքում մի շարք տվյալներ են ստացվել:

«Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է ապագայում հիմնավորեն, որ Հայաստանի հարևան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Գաղտնալսման առումով նշեմ, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել են փորձաքննություններ»,-ասաց նա։

Հայկ Գրիգորյանը նշեց, որ քննությամբ պարզվել է, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից չի արվել գաղտնալսումը:

«Եթե բավարար ապացույցներ լինեին որպես կասկածյալներ ներգարվվելու, մենք դա կանեինք։ Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից գաղտնասլում անելու հանգամանքը»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին համացանցում տարածվել էր հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը: Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման փաստով քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը հանձնարարված է Քննչական կոմիտեին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: