ՆԱՏՕ-ն զարգանում է «սառը պատերազմի» հետքերով. ՌԴ ԱԳՆ
«ՆԱՏՕ-ն այսօր զարգանում է սառը պատերազմի հետքերով: Չգիտեմ, թե ինչու, բայց միգուցե այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն ընդունակ չէր նոր իրավիճակի հարմարվել », - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Գրուշկոյի խոսքերը:
Ինչպես հստակեցրել է Գրուշկոն, դաշինքը ներկայումս «փորձում է վերակենդանացնել Սառը պատերազմի մթնոլորտը»` դաշինքի անդամներին ստիպելով գումար ծախսել «գոյություն չունեցող սպառնալիքներին զսպելու համար»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն նոր ռազմական ռազմավարություն էր ընդունել` բացատրելով դրա զարգացումը Ռուսաստանի «միջուկային սպառնալիքով»:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերով` դաշինքի անդամները համաձայնվել են բարձրացնել պաշտպանական ծախսերը, որպեսզի «այս դժվար ժամանակներում» ամրապնդեն ռազմական ներուժը: