Թուրքիայում գործող ավելի քան 15․000 ընկերության բաժնետերերը սիրիացիներ են
դիտումներ: 378
Այդ ընկերությունների մեծ մասը գտնվում է Ստամբուլում, Գազիանթեփում, Մերսինում, Հաթայում, Բուրսայում։ Դրանք հիմնականում մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններ են։
Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի՝ Թուրքիայում աշխատող սիրիացիների մասին հարցմանը։
Փեքջանի խոսքով՝ լիովին կամ մասամբ սիրիացիներին պատկանող ընկերություններում աշխատում են 10․046 սիրիացիներ։ Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայում աշխատանքի իրավունք ունեցող օտարազգիների թիվը կազմել է 96․972, որոնցից 31․185-ը սիրիացիներ են։