Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
դիտումներ: 437
«Մենք ԱՄՀ-ի հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, հուլիսին նոր ծրագիր կպատրաստենք և դեֆոլտ չի լինի», - ասել է Զելենսկին Բեռլինում գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինան համագործակցում է ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ:
Ընդ որում՝ նա հայտարարել է, որ որպես նախագահ, չի ազդի դատարանին կամ բանկային համակարգի վրա:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր ԱՄՀ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին: