ՄԱԿ-ը կոչ է արել Ռիադին ընդունել Հաշուկջիի սպանության մեղավորությունը
РИА Новости լրատվական գործակալության տվյալներով՝ համապատասխան կոչն ընդգրկված է Կալամարի զեկույցում, որը նվիրված է Հաշուկջիի սպանությանը:
«Առաջարկություններ ... Սաուդյան Արաբիայի Թագավորությանը. Հասարակական խոստովանությունով հանդես գալ և ներողություն խնդրել Հաշուկջիի սպանության համար նրա ընտանիքից, ընկերներից և գործընկերներից», - նշվել է փաստաթղթում:
Դրա հետ մեկտեղ ինչպես նշվել է զեկույցում, սաուդյան իշխանությունները պետք է ֆինանսական փոխհատուցում վճարեն լրագրողի ընտանիքին և ներողություն խնդրեն թուրքական կառավարությունից դիվանագիտական արտոնությունների չարաշահման և ուժի կիրառման արգելքի խախտման համար:
Ռիադը պետք է ներողություն խնդրի նաև ամերիկյան իշխանություններից երկրի քաղաքացու սպանության համար:
Ավելի վաղ Կալամարն իր զեկույցում Սաուդյան Արաբիային մեղավոր էր անվանել Հաշուկջիի մահվան համար:
Հաշուկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում, որտեղ նա մուտք էր գործել 2018 թ. հոկտեմբերի 2-ին: