Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ «Միլանը» հուլիսի 1-ից կմարզի Մարկո Ջամպաոլոն, որն այդ պաշտոնում փոխարինեց Ջենարո Գատուզոյին:
Մինչ այս մասնագետը մարզել է նաև «Էմպոլին», «Կրեմոնեզեն», «Բրեշիան», «Չեզենան», «Կատանիան», «Սիենան» և «Կալյարին»:
Իտալական Սերիա A-ի նախորդ մրցաշրջանում «Միլանը» զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: