Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատանքը: Գրում է Gazeta.ru-ն:
Նա ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկին տաղանդավոր մարդ է: Պուտինը հիշել է նաև Մոսկվայում 2000-ական թթ. Ուրախների և հնարամիտների ակումբում Զելենսկու ելույթները: Նրա խոսքերով՝ այն ժամանակ ծիծաղելի էր:
«Իսկ այժմ արդեն ծիծաղելի չէ: Դա կատակերգություն չէ, դա ողբերգություն է», - ասել է Պուտինը: