Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը


  
դիտումներ: 702

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր մեկնարկում են երկրորդ Եվրոպական խաղերը:

Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա «Դինամո» մարզադաշտում, որին կմասնակցեն մոտ 6000 մարզիկներ 50 երկրներից: Մասնակիցները կխաղարկեն 199 մեդալների հավաքածու 15 մարզաձևերում, որոնցից 7-ը Տոկիոյի օլիմպիական խաղերի համար որակավորում տվող են:
Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ և կազմակերպվում են Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից:

Եվրոպական խաղեր 2019

Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին ներկայացված է 37 մարզիկով` Գեւորգ Ղարիբյան (60 կգ, ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (67 կգ, ըմբշամարտ), Վահե Պողոսյան (77 կգ, ըմբշամարտ), Արթուր Շահինյան (87 կգ, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (97 կգ, ըմբշամարտ), Գարիկ Բարսեղյան (57 կգ, ըմբշամարտ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ, ըմբշամարտ), Սարգիս Հովսեփյան (97 կգ, ըմբշամարտ), Անդրանիկ Գալստյան (125 կգ, ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն), Վահագն Դավթյան (մարմնամարզություն), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Արթուր Հովհաննիսյան (49 կգ, բռնցքամարտ), Բարեղամ Հարությունյան (52 կգ, բռնցքամարտ), Ժիրայր Սարգսյան (56 կգ, բռնցքամարտ), Կարեն Տոնականյան (60 կգ, բռնցքամարտ), Հովհաննես Բաչկով (64 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Մադոյան (69 կգ, բռնցքամարտ), Արման Դարչինյան (75 կգ, բռնցքամարտ), Գոռ Ներսիսյան (81 կգ, բռնցքամարտ), Հենրիկ Սարգսյան (91 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ, բռնցքամարտ), Անուշ Գրիգորյան (51 կգ, բռնցքամարտ), Հրաչիկ Բաբայան (հրաձգություն), Ալլա Պողոսյան (հրաձգություն), Դավիթ Մարաբյան (թիավարություն), Արա Վիրաբյան

Եվրոպական խաղեր 2019

(թիավարություն), Վլադիմիր Ալավերդյան (թիավարություն), Ֆերդինանդ Կարապետյան (77 կգ, ձյուդո), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Լիլիթ Պողոսյան (բադմինթոն), Տիգրան Կիրակոսյան (52 կգ, սամբո), Մաքսիմ Մանուկյան (57 կգ, սամբո), Արսեն Ղազարյան (74 կգ, սամբո), Դավիթ Գրիգորյան (82 կգ, սամբո), Գրիգոր Սահակյան (90 կգ, սամբո),Ասյա Լալազարյան (48 կգ, սամբո): Եվրոպական խաղերի բացման արարողության շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։ Հայաստանի հավաքականի պատվիրակության ղեկավարն Արմեն Գրիգորյանն
Երկրորդ Եվրոպական խաղերը կմեկնարկեն հունիսի 21-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: