Հայերեն   English   Русский  

Ռյաբկովն Իրանում տիրող իրավիճակը «պատերազմի շեմին հավասարակշռում» է անվանել


  
դիտումներ: 545

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն Իրանին հարվածելու ԱՄՆ-ի հնարավոր ծրագրերի մասին այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամերիկայան անօդաչու թռչող սարք է խոցել, որը խախտել է մերձավորարևելյան երկրի օդային տարածքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ստացվող տեղեկությունների համաձայն, բացարձակապես ակնհայտ է, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է: Ես այն պատերազմի շեմին հավասարակշռում կանվանեի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ռյաբկովի խոսքերը:

Բացի այդ, Ռյաբկովը հավելել է, որ «Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները իրավիճակը սրելու գիտակցված քաղաքականություն է վարում»:

Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում հավանության է արժանացրել Իրանին ռազմական հարվածներ հասցնելու նախաձեռնությունը, սակայն հետագայում չեղյալ է հայտարարել այդ գործողությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին իրանցի զինվորականներն ամերիկյան անօդաչու թռչող սարք էին խոցել, որը խախտել էր երկրի օդային տարածքը:

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Թեհրանն ԱՄՆ-ի գործողությունները սադրանք է համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: