Մելանիա Թրամփի օգնականը Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա
դիտումներ: 358
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար և հաղորդակցությունների գծով նոր տնօրեն կդառնա Ստեֆանի Գրիշամը», -գրել է Մելանիա Թրամփը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հունիսի վերջին կլքի իր պաշտոնը:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Սանդերսը «որոշում կկայացնի թեկնածությունն առաջադրել հայրենի Արկանզաս նահանգի նահանգապետի պաշտոնի համար»: