Հայերեն   English   Русский  

Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է


  
դիտումներ: 330

Bild պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է և նա ցնցումների մեջ է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:

Այս անգամ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ կայացած ընդունելության ժամանակ:

Մերկելը ձեռքերով փորձել է հանգստացնել ցնցումները: Նրան բաժակով ջուր են մատուցել, սակայն նա հրաժարվել է այն խմել:

Ավելի վաղ օրեր առաջ Մերկելի ինքնազգացողությունը վատացել էր Բեռլինում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: