Հայերեն   English   Русский  

Զարիֆը մեկնաբանել է Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ նախագահի հայտարարությունը


  
դիտումներ: 499

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն այն մասին, որ Թեհրանի կողմից ուժի կիրառումն ամերիկյան որևէ օբյեկտի վրա հսկայական և ճնշող ուժով կդիմավորվի, անօրինական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Այդ հայտարարությունը վկայում է, որ ԱՄՆ-ի մտադրություններն անօրինական են, ԱՄՆ-ն այն իրավիճակում չէ, որպեսզի ոչնչացնի Իրանին, նրանք արգելված զենք օգտագործելուց բացի այլընտրանք չունեն», - հայտարարել է Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:

Ընդ որում՝ նա հիշեցրել է Թրամփին, որ «մենք չենք ապրում XVIII դարում», և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ուժի կիրառման սպառնալիքն անօրինական է:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Վաշինգթոնի նոր պատժամիջոցները, Սպիտակ տանը «մտավոր հետամնաց» էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: