Հայերեն   English   Русский  

Տուսկն արձագանքել է լիբերալիզմի մասին Պուտինի խոսքերին


  
դիտումներ: 302

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ լիբերալիզմը հնացել է: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Պուտինը հարցազրույցի շրջանակներում ասել էր, որ լիբերալիզմը բացարձակ գերակայության իրավունք չունի:

Տուսկը նշել է, որ համաձայն չէ Ռուսաստանի ղեկավարի հետ:

«Ես կտրականապես չեմ կիսում այն հիմնական փաստարկը, որ լիբերալիզմի գաղափարները հնացել են», - հայտարարել է Տուսկը:

Նա հավելել է, որ իր հերթին հնացած է համարում ավտորիտարիզմը և «անհատի պաշտամունքը»:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ում լիբերալ արժեքները խիստ պաշտպանված են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: