Հայերեն   English   Русский  

Հարավային Սուդանում ահաբեկիչները մոտ 13 տարեկան 89 տղաների են առևանգել


  
դիտումներ: 857

Հարավային Սուդանում զինված ահաբեկիչների կողմից մոտ 13 տարեկան 89 տղաներ են առևանգվել:

Այդ մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղական ստորաբաժանման կողմից արած հայտարարությունից: Գրում է Russian.rt.com.-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, երեխաներն առևանգվել են Վերին Նեղոս նահանգի Վաու Շիլուկ քաղաքի դպրոցներից մեկում ընթացող քննության ընթացքում:

Ականատեսների խոսքով՝ ահաբեկիչները շրջապատել են բնակեցված շրջանը, այնուհետև սկսել են յուրաքանչյուր տանը 12 տարեկանից բարձր տղա երեխաների որոնել և առևանգել:

ՀՍակայն դեռևս անհայտ է, թե որ խմբավորման կողմից է առևանգումն իրականացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: