Հայերեն   English   Русский  

Կարապետ Չալյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն


  
դիտումներ: 909

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

77 կգ քաշային կարգի եզրափակչում Չալյանը մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինի հետ և պարտություն կրեց 6։7 հաշվով

Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին, քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Իգոր Բեշլեագային, կիսաեզրափակիչում 4։1 հաշվով հաղթել էր հունգարացի Տամաշ Լորինչին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: