Հայերեն   English   Русский  

Բորիս Ջոնսոնը մտադիր է բրեքսիթով Պուտինին ապացուցել լիբերալիզմի արժեքը


  
դիտումներ: 656

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ապացուցի լիբերալիզմի արժեքը` Եվրամիության կազմը ժամկետին լքելով: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նա գրել է The Telegraph պարբերականում հրապարակված «Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալով` մենք կապացուցենք Պուտինին, որ նա սխալ է» խորագրով հոդվածում:

«Եթե մենք նորից անհաջողության մատնվենք, հատկապես, եթե այդպիսով բարձրացնենք այն հավանականությունը, որ ԵՄ-ն նոր հանրաքվեի անցկացում պահանջի, նախքան մեր առաջին պարտավորությունները կատարելը, ապա մենք ժողովրդավարությունը ծաղրանքի կվերածենք ... Եթե ցանկանում ենք պահպանել լիբերալ արժեքները, ապա պետք է բրեքսիթն իրականություն դարձնենք հոկտեմբերի 31-ին, և մենք կանենք դա», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Ջոնսոնի խոսքերը:

Ջոնսոնն ընդգծել է, որ բրիտանացիների մեծամասնությունը քվեարկել է Եվրամիության կազմից դուրս գալու օգտին հենց այն պատճառով, որ միությունը «լրջորեն սկսել է խաթարել լիբերալ ժողովրդավարության հիմնական հատկանիշը», որը նրա կարծիքով մարդկանց իրավունքն է իշխանությունից հեռացնել նրանց, որոնք ընդունում են օրենքները: Այդպիսով նա նկատի է ունեցել Բրյուսելում իշխանության կենտրոնացումը:

Ավելի վաղ Financial Times- ին տված հարցազրույցի շրջանակներում Պուտինը նշել էր, որ, իր կարծիքով, այսպես կոչված լիբերալ գաղափարը հնացել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: