Սի Ցզինպինը G20- ի շրջանակներում կոչով դիմել է Թրամփին
«Նա (Սի Ցզինպինը) Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակներում կոչ է արել Միացյալ Նահանգներին ճկունություն ցուցաբերել և մոտենալ Հյուսիսային Կորեայի կողմին, մասնավորապես, ճիշտ ժամանակին ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները մեղմացնել», - AFP լրատվական գործակալությունը մեջբերում է Վան Իի խոսքերը:
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է խնդրի լուծման համար երկխոսության կարևորությունը, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին:
Ավելի վաղ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժէ Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը երկու երկրների միջև թշնամական հարաբերությունների ավարտի մասին փաստացի հայտարարություն էր անվանել:
Իսկ Սենատում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Չակ Շումերը երկու առաջնորդների հանդիպման օրը Վաշինգթոնի արտաքին քաղաքականության մեջ «վատթարագույններից մեկն» էր անվանել:
Հունիսի 30-ին Թրամփը և Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում գտնվող Ազատության տանը: