Հայերեն   English   Русский  

Թուրքիան չի բացառում Սիրիայի հետ սահմանին С-400 համակարգերի տեղակայումը


  
դիտումներ: 475

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական խմբի փոխնախագահ Ահմեթ Բերաթ Չոնկարը «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում պատմել է, որ թե որտեղ կարող են տեղակայվել Անկարայի ձեռք բերած ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` տվյալ հարցի շուրջ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:

Սակայն ինչպես նշել է Չոնկարը, երկրում C-400 համակարգերի տեղակայումը ցանկացած դեպքում կամրապնդի Թուրքիայի ազգային անվտանգությունը` անկախ համալիրների հստակ վայրում տեղակայելու որոշումից:

«Առաջին հերթին, մենք կմտածենք այն մասին, թե ինչպես պաշտպանենք մեր հարավային և արևելյան սահմանները ... Մենք հրթիռները կտեղակայենք այնտեղ, որտեղ օպտիմալ կլինի մեր սահմանների պաշտպանության տեսանկյունից», - հայտարարել է նա` խոսելով Հյուսիսային Կիպրոսի և Սիրիայի մասին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռուսական С-400 համակարգերի մատակարարումը կկատարվի 10 օրվա ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: