Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է այն անձանց անունները, որոնք Սահմանադրության օրվա կապակցությամբ կարժանանան նոր կոչումների


  
դիտումներ: 219

Քիչ առաջ Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն անձանց անունները, որոնք իր որոշմամբ Սահմանադրության օրվա կապակցությամբ նոր կոչումներ են ստացել:

«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,

- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

- ՀՀ ոստկանության պետ Վալերի Օսպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,

- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»,-գրել է վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: