Հայերեն   English   Русский  

Թրամփին արգելվել է պաշտպանության նախարարության միջոցները պատի կառուցման համար ծախսել


  
դիտումներ: 382

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող պաշտպանության նախարարության միջոցները երկրի հարավային սահմանին պատի կառուցման վրա ծախսել: Գրում է Mk.ru-ն:

Ինչպես հայտնում է The Wall Street Journal պարբերականը, չորեքշաբթի վերաքննիչ դատարանը չի բավարարել ԱՄՆ նախագահի վարչակազմի խնդրանքը, որպեսզի չեղարկվի ստորին դատարանի որոշումը, որով Պենտագոնի միջոցներն արգելափակվել էին:

«Այդ միջոցների օգտագործումը խախտում է սահմանադրական պահանջն այն մասին, որ գործադիր իշխանությունը գումարներ չծախսի առանց Կոնգրեսի միջոցների հատկացման», - նշել են դատավորները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: