Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում հրթիռակոծման հետևանքով չորս մարդ է զոհվել


  
դիտումներ: 139

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում Ֆարյաբ նահանգում հրթիռակոծման հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանությանը:

Նախնական տվյալներով` ևս 36 հոգի, այդ թվում` երեխաներ, տուժել են: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ոստիկանությունում պնդում են, որ հրթիռակոծումն իրականացրել են «Թալիբան» շարժման ահաբեկիչները:

Հուլիսի 1-ին հաղորդվել էր, որ Քաբուլում պայթյունի արդյունքում ավելի քան 100 մարդ է վիրավորվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: