Հայերեն   English   Русский  

Բահամյան կղզում ուղղաթիռի վթարի հետևանքով յոթ ամերիկացի է զոհվել


  
դիտումներ: 180

Գրանդ Քեյ կղզու մերձակայքում` (Բահամյան կղզիներ) ուղղաթիռ է կործանվել, որում Միացյալ Նահանգների 7 քաղաքացի է գտնվել, որոնք բոլորը զոհվել են: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է USA Today-ը` հղում կատարելով բահամյան ոստիկանությանը, ուղղաթիռն ուղևորվել էր Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաք:

Նշվում է, որ ուղղաթիռն անհետացել է կղզուց թռիչքից անմիջապես հետո, այնուհետև դրա բեկորները հայտնաբերվել են ծովում:

Ոստիկանության տվյալներով` ուղղաթիռում չորս կին և երեք տղամարդ է գտնվել:

ԶԼՄ-ների տվյալներով` մահացածների թվում է Արևմտյան Վիրջինիա նահանգից միլիարդատեր Քրիսթոֆեր Կլայնը:

Հունիսի 3-ին ԱՄՆ-ում երեք մարդ զոհվել էր Արկանզաս նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: