Հայերեն   English   Русский  

Բորիս Ջոնսոնի վրա հարձակում է նախապատրաստվում


  
դիտումներ: 270

The Sun պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը ոստիկանության շուրջօրյա պաշտպանության տակ է գտնվում նրա դեմ հնարավոր հարձակման նախապատրաստման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով` Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները որոշել են պաշտպանել Ջոնսոնին, քանի որ նրա անձի նկատմամբ ուշադրությունը մեծապես աճել է առաջիկա ընտրությունների ֆոնին: Քաղաքական գործչին արդեն անվտանգության մի քանի աշխատակից, ոստիկան վարորդներ և հատուկ զրահապատ տրանսպորտային միջոցներ են տրամադրվել:

Ինչպես նշվել է, նման միջոցները նշանակում են, որ Ջոնսոնը որոշ ժամանակ ստիպված կլինի մոռանալ իր սիրած տրանսպորտամիջոցի` հեծանիվի մասին, որով նա հաճախ տեղաշարժվում էր քաղաքում:

«Բորիսը սիրում է իր հեծանիվը, սակայն միևնույն ժամանակ նա արդեն սովորել է իր կողքին ոստիկանների մշտական ներկայությանը», - ասել է Ջոնսոնի ընկերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: