Տուսկը պայման է առաջադրել հակառուսական պատժամիջոցների չեղարկման համար
«Մի քանի օր առաջ ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Պատժամիջոցներն ուժի մեջ կմնան ամբողջ ծավալով, մինչև Մինսկի համաձայնագրերը լիարժեք իրականացվեն», - հայտարարել է Տուսկը:
Ավելի վաղ ԵՄ առևտրի գծով հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը հայտարարել էր, որ Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է վերականգնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հուլիսի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Մինսկի համաձայնագրերն իրականացնելու կոչերը, ընդգծել էր, որ հնարավոր չէ անդադար Ռուսաստանից պահանջել համաձայնագրերի այն մասի իրականացում, որն իրենից կախված չէ: