Վաշինգթոնում Սպիտակ տունն ու մետրոպոլիտենը մասնակիորեն հեղեղվել են
դիտումներ: 306
NBC հեռուստաալիքի տվյալներով` տեղատարափ անձրևները մասամբ հեղեղել են Սպիտակ տունը և ազդել մետրոպոլիտենի աշխատանքի վրա: Բացի այդ, ջրհեղեղի պատճառով փակվել է Միացյալ Նահանգների Ազգային արխիվի շենքը:
Հորդառատ անձրևների հետևանքով Վաշինգթոնի մի քանի հազար բնակիչներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել:
Փետրվարին ԱՄՆ-ում վարարել էր Ռաշեն Ռիվեր գետը, որը հեղեղել էր Գերնվիլ քաղաքը և կտրել այն արտաքին աշխարհից: Հայտարարվել էր, որ ջրի մակարդակը բարձրացել է անձրևների պատճառով: