Բոլթոնն` Իրանի դեմ պատժամիջոցների մասին
«Մենք դեռևս նոր ենք սկսում ... Նախագահ Թրամփի նպատակը նոր բանակցությունների միջոցով նոր գործարք կնքելն է, որը կհամապատասխանի Միացյալ Նահանգների բոլոր շահերին», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Բոլթոնի խոսքերը:
Ընդ որում` Բոլթոնն Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանն «ամերիկյան պատմության մեջ վատթարագույն դիվանագիտական ֆիասկո» է անվանել:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների խախտմամբ ուրանի հարստացման մակարդակը գերազանցելու Իրանի որոշումը կհանգեցնի նոր պատժամիջոցների և երկրի հետագա մեկուսացման:
Հունիսի 24-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեինի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: