Հայերեն   English   Русский  

Ռուսական C-400-ի համակարգերի բաղադրիչներով ութերորդ ինքնաթիռը Թուրքիա է հասել


  
դիտումներ: 187

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտնել է Անկարա ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի նոր բաղադրիչները տեղափոխող ութերորդ ինքնաթիռի ժամանման մասին: Գրում է Gazeta.ru-ն:

«С-400 ինքնաթիռների առաքումը Թուրքիա շարունակվում է: Համակարգերի դետալները տեղափոխող ութերորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Մյուրթեդ» ավիաբազա», - նշվել է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

С-400 համակարգերի մատակարարումները Թուրքիա սկսվել է հուլիսի 12-ին: Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ օրը С-400 համակարգերի դետալներով բեռնված երեք բեռնատար ինքնաթիռներ կրկին վայրէջք էին կատարել «Մյուրթեդ» ավիաբազա: Հաջորդ օրը մեկ այլ ռուսական ինքնաթիռ է Թուրքիա ուղևորվել: Կիրակի օրը տեղեկություններ էին տարածվել արդեն յոթերորդ ինքնաթիռի ժամանման մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկացի մի շարք սենատորներ համակարգերի մատակարարման կապակցությամբ կոչ էին արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: