Ստոլտենբերգը «վերջին հնարավորությունն» է ընձեռել Ռուսաստանին
Frankfurter Allgemeine Zeitung կայքում հրապարակված հեղինակային հոդվածում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին պայմանագիրը փրկելու համար օգտագործել «վերջին հնարավորությունը»:
«Հակառակ դեպքում նրանք միանձնյա պատասխանատվություն կկրեն», - գրել է Ստոլտենբերգը:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը փրկելու համար դաշինքի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային կարճ ժամանակում ոչնչացնել 9M729 հրթիռները:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է 1987թ:
2018 թ. աշնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պայմանագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին՝ մեղադրելով Մոսկվային դրա կետերը չիրականացնելու մեջ: Ընդ որում՝ ամերիկյան կողմն այդպես էլ ապացույց չներկայացրեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը: