Վրաստանում կարևորում են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը
Նրա խոսքերով՝ այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:
«Այն փաստը, որ զբոսաշրջիկները գալիս են մեզ մոտ, և մենք առևտրային հարաբերություններ ունենք, ամենակարևոր պատճառն է քաղաքական գործիչների սխալները շտկելու համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Իվանիշվիլիի խոսքերը:
Միեւնույն ժամանակ, Իվանիշվիլին հավելել է, որ ռուսական շուկան կարևոր է Վրաստանի համար, հետևաբար, այն քաղաքացիները, որոնք փորձում են փակել այդ հարթակը վրացական ապրանքների համար, երկրի թշնամիներն են:
Ավելի վաղ Վրաստանի Ազգային բանկում հայտնել էին, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության դադարեցումով պայմանավորված զբոսաշրջային հոսքի ակնկալվող նվազման պատճառով երկրի տնտեսությունը մինչև 2019 թ.վերջը 200-300 մլն դոլար կկորցնի: