Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը դժգոհել է իր ներկայիս կյանքից


  
դիտումներ: 1160

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Սասեքսի դքսուհի և արքայազն Հարրիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը, Լոնդոնում կայացած «Առյուծ արքա» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում փոփ երգիչ Ֆարել Ուիլյամսին պատմել է արքայական ընտանիքում իր ոչ այնքան հեշտ կյանքի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Մարքլի խոսքերով՝ իր համար չափազանց դժվար է նման ուշադրության կենտրոնում հայտնվելը:

Նշվել է, որ զրույցի ընթացքում Ֆարել Ուիլյամսը գովերգել է զույգի նման հիասքանչ միությունը և խնդրել դքսուհուն ամեն ինչ սրտին մոտ չընդունել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիմբիլդոնի մրցաշարի ընթացքում Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել է արարողակարգի կանոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: