Պատմական արդարության ու հայկական կողմերի շահի տեսանկյունից այդ տարբերակը կարող է լինել բացառապես մի դեպքում, երբ Ադրբեջանում հիմնախնդրի հասարակական ընկալման արմատական փոփոխություն տեղի ունենա
Մարիաննա Ղահրամանյան,ֆբ գրառում
ասում է՝ երբեւէ Հայաստանի որեւէ ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում պետք է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի: Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը Փաշինյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ Ալիեւը նման հայտարարություն չի անում, չի ասում, որ հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդների համար:
Հիմա, ընդունենք, Բաքվից այդ հայտարարությունը հնչեց, ո՞րն է լուծման այդ տարբերակը, այդ ի՞նչ տարբերակ կարող է լինել, որը ընդունելի կլինի եւ հայ ժողովրդի (Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդ չկա) եւ Ադրբեջանի ժողովրդի համար, ասենք, եւ Գուրգեն Մարգարյանի դահճի, եւ նրա ծնողների կամ ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողների համար: Որեւէ մեկը տեղյա՞կ է այդ տարբերակից:
Հ.Գ.Պատմական արդարության ու հայկական կողմերի շահի տեսանկյունից այդ տարբերակը կարող է լինել բացառապես մի դեպքում, երբ Ադրբեջանում հիմնախնդրի հասարակական ընկալման արմատական փոփոխություն տեղի ունենա, ինչը, եթե նույնիսկ հնարավոր է, ապա հնարավոր է միայն մի քանի սերունդ հետո, այն էլ՝ համապատասխան ազդակների դեպքում միայն: