Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է
Միշա Աղաջանյանը ծնվել է Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում:Միշան ընտանիքի միակ զավակն էր: Իր անունը ստացել էր զոհված հորեղբոր հիշատակին, ով 1994 թ.-ի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր Մարտակերտում:
2014թ.-ին Միշան զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի N զորամասում` որպես տանկիստ։
Տանկի անձնակազմի անդամներն էին Արտակ Պետրոսյանը, Միշա Աղաջանյանը և Դավիթ Հայրապետյանը:
2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդն անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել: Զոհվել է մարտադաշտում:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիություն» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով: