Գերմանիայում հակառուսական պատժամիջոցներն անօգուտ են համարել
Էռնստն ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցներից որևէ առավելություն չի տեսնում, քանի որ դրանք չեն գործում:
«Այդ պատժամիջոցները եղել են հինգ տարի և ռուսական քաղաքականության մեջ փոփոխություններ չեն գրանցվել ... Դրանք չեն աշխատում», - ընդգծել է Էրնստը:
Նրա խոսքերով՝ պատժամիջոցները ոչ միայն պահպանում են երկրների միջև լարվածությունը, այլև վնասում են եվրոպական ընկերություններին, մասնավորապես գերմանական բիզնեսին:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը վնասակար է գերմանական ընկերությունների համար և հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը անընդհատ շփվում է Չինաստանի հետ», - հավելել է Էռնստը:
Ավելի վաղ Սաքսոնիայի վարչապետը պահանջել էր չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմնված պատժամիջոցները: