Ալբերտ Ամիրջանյան. «Վաղուց էի երազում հայրենիքում հանդես գալու մասին»
Հայաստանի մույթայի ֆեդերացիայի առաջատար ու տիտղոսակիր մարզիկ Ալբերտ Ամիրջանյանը պայքարեց ISKA INTERCONTINETAL գոտու համար:
Հայ մարզիկը 5 ռաունդանոց մենամարտում բացարձակ առավելությամբ հաղթեց իսպանացի Կարլոս Կամպոսին՝ նվաճելով ISKA գոտին:
Անկախիհետ զրույցում Ալբերտը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ թեև վատառողջ էր, բայց տրամադրված էր մարտական՝ հայրենիքում հաջող հանդես գալու և հաղթանակ տոնելու համար:
-Շնորհավորում եմ հաղթական մենամարտ անցկացնելու և ISKA գոտին նվաճելու կապակցությամբ: Տեղյակ եմ, որ առողջական խնդիրներ ունեիք:
- Շնորհակալ եմ: Գոտեմարտին նախապատրաստվել եմ Մոսկվայի «Львиное Сердце» ակումբում, որտեղ մարզվում եմ: Մենամարտից 2 շաբաթ առաջ հիվանդացա, բարձր ջերմություն և բորբոքումներ ունեի: Բայց դա վատթարագույնը չէր. Ռինգ դուրս գալուց էլ 7 օր առաջ ինձ վիրահատեցին՝ աթերոման հեռացնելով: Անկախ ամեն ինչից, որոշել էի, որ անպայման ռինգ եմ դուրս գալու:
Արդարության համար նշեմ, որ թեև այնքան էլ լավ պատրաստ չէի, որոշեցի չհետաձգել մենամարտը: Ես վաղուց էի երազում հայրենիքում հանդես գալու և Աստծո հաջողությամբ հաղթելու մասին:
-Ինչպես ասում են՝ հաղթողներին չեն դատում, կարևորն արդյունքն է:
-Մարտական էի տրամադրվել՝ կամ հաղթանակ, կամ ոչինչ
Մեծ էր հայրենիքում հանդես գալու պատասխանատվությունը: Ինձ հետևում եմ, փորձում են նմանվել հայաստանցի մարզիկները; Ուստի, շատ կարևոր էր արդյունքը: Ճիշտ է հաղթեցի, բայց արդարության համար նշեմ, որ առողջական խնդիրների պատճառով չկարողացա ցույց տալ իմ ողջ ներուժն ու հնարավորությունները:
Հոկտեմբերին Հայաստանում կրկին մրցաշար կանցկացվի: Ես ամեն ինչ անելու եմ լավ պատրաստվելու, գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ տոնելու, հայրենակիցներս ուրախություն պարգևելու համար:
-Այնուամենայնիվ բավական դիտարժան մենամարտ ստացվեց: Ձեր մրցակցին ծանո՞թ էիք:
-Ես գիտեի, որ Կարլոս Կամպոսը բավական ուժեղ, դիմացկուն ու փորձառու մարզիկ է: Նա ավելի քան 40 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել: Բայց ես պատրաստ էի ամեն ինչի: Երբեք չեմ թերագնահատում հակառակորդիս: Չկան թույլ մրցակիցներ, յուրաքանչյուրի հետ պայաքարում հարկավոր է լինեն մաքսիմալ զգոն:
-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթնակը:
-Հույս ունեմ, որ հաջողությունները շարունակական կլինեն. սա միայն սկիզբն է: Շնորհակալ եմ բոլորին, որոնք եկել էին իմ մենամարտին հետևելու և ինձ երկրպագելու: Նրանց աջակցությունն ինձ մեծ ուժ է տալիս: Ինձ համար մեծ մոտիվացիա է հարզատներիս հավատն իմ նկատմամբ և իմ ցանկությունը՝ այս ասպարեզում հաջողության հասնելու և չեմպիոնական գոտիներ նվաճելու համար:
Շուտով կվերականգնեմ մարզումներս՝ սկսելով նախապատրաստվել գալիք մենամարտերին: