Հայերեն   English   Русский  

Բորիս Ջոնսոնը մտադիր է ազատվել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարից


  
դիտումներ: 132

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը երկրի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում պլանավորում է աշխատանքից հեռացնել արտաքին գործերի գերատեսչության գործող ղեկավար Ջերեմի Հանթին: Այդ մասին հայտնում է The Sun պարբերականը՝ հղում անելով Ջոնսոնի դաշնակիցներին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրանց խոսքերով՝ Ջոնսոնը դեռևս բարկացած է Հանթի վրա այն պատճառով, որ վերջինս իրեն վախկոտ էր անվանել, երբ նախկին արտգործնախարարը հրաժարվել էր հեռուստատեսային բանավեճի մասնակցությունից:

Նրանք պարզաբանել են, որ եթե Ջոնսոնը ստանա Պահպանողական կուսակցության անդամների ձայների ավելի քան 60% -ը, ապա նա Հանթին պաշտոնանկ կանի՝ իր նկատմամբ ավելի չեզոք վերաբերմունք ունեցող որևէ քաղաքական գորչով փոխարինելով:

Նրանք նաև հավելել են, որ Ջոնսոնը, հավանաբար, նրան մեկ այլ պաշտոն կառաջարկի, ինչպես օրինակ, բիզնեսի գծով քարտուղար:

Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր «կոշտ» բրեքսիթին պատրաստակամության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: