Հայերեն   English   Русский  

Արձանագրությունների 42% հաշվարկից հետո Զելենսկու կուսակցությունն առաջատար է


  
դիտումներ: 281

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ընտրությունների արդյունքների արձանագրությունների 42,62% հաշվարկից հետո «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է ձայների 42.31%-ը: Գրում է Gazeta.ru- ն:

«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ ստանում է ձայների 12.79%:

Երրորդ հորիզունականը զբաղեցնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը (8.7%):

Յուլիա Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշինան» ստացել է 8,09%, իսկ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը՝ 6.39%:

Նման արդյունքները հնարավորություն են տալիս Զելենսկուն ինքնուրույն կառավարություն ձևավորելու՝ կոալիցիա չկազմելով այլ ուժերի հետ։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: