Դիետոլոգները՝ սթրեսի դեմ պայքարող արդյունավետ սննդամթերքի մասին
Նրա կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել կանաչ ոլոռին, որը բուսական ծագում ունեցող սպիտակուցի աղբյուր է: Այն օգտագործելու դեպքում մկանային զանգվածն, ինչպես նաև հիվանդությունների դեպքում մարմնի դիմադրողականությունը կամրապնդվի:
«Վիտամին В և մագնեզիումի բարձր պարունակության շնորհիվ ոլոռը բարենպաստ ազդեցություն է գործում նյարդային համակարգի վրա և բարձրացնում սթրեսների նկատմամբ դիմադրությունը», - ասել է Ստարոդուբովան:
Նա հավելել է նաև, որ համեմունքները և թարմ կանաչեղենը նույնպես նպաստում են իմունիտետի բարձրացմանը:
«Մաղադանոսի մեջ վիտամին C-ի պարունակությունը չորս անգամ գերազանցում է կիտրոնի մեջ դրա քանակին, կանաչեղենը հարուստ է նաև բետա-կարոտինով, A, E, B խմբի վիտամիններով, հանքանյութերով», - պարզաբանել է Ստարոդուբովան:
Նա նաև նկատել է, որ այդ նյութերը նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Բացի այդ, դիետիկ սննդակարգում մեծ նշանակություն ունի նաև դդմիկը, որը մեծ քանակությամբ բջջանյութ և ցածր կալորիականություն է պարունակում: