ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահին և նրա ղեկավարած կուսակցությանը երկրի խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ նոր խորհրդարանը և կառավարությունը կշարունակեն բարեփոխումներն էլ ավելի մեծ ջանքերով եւ հայ-ուկրաինական համագործակցության համար նոր հնարավորություններով»,- գրել է Փաշինյանը։