«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանից ներկրված ելակի մեջ վիտամինների ցածր պարունակություն է հայտնաբերել
Ստուգումն իրականացվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետ համատեղ ծրագրի շրջանակում, հաղորդում է news.am- վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կեռասի, ծիրանի եւ ելակի մեջ երկաթի, վիտամին C-ի, նատրիումի եւ կալցիումի պարունակությունը չի համապատասխանել տվյալ մթերքների համար ավանդական ցուցանիշներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ շեղումների պատճառ կարող են լինել կլիմայական փոփոխությունները, ինչպես նաեւ հողի մեջ հանքանյութերի բացակայությունը:
Ընդ որում, ստուգման ընթացքում «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները պեստիցիդներ եւ ծանր մետաղի աղեր չեն հայտնաբերել, մրգերը համապատասխանել են անվտանգության պահանջվող նորմերին: